Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

ԱԺ արտահերթ նիստ կգումարվի
17.10.2016 | 12:48

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, խորհրդարանը կառավարության նախաձեռնությամբ այսօր` ժամը 12:00-ին արտահերթ նիստ կգումարի։


Նիստի օրակարգում մեկուկես տասնյակ օրենսդրական փաթեթներ են, այդ թվում՝ փոփոխությունները Ընտրական օրենսգրքում: Նախատեսվում է նաև միջազգային պայմանագրերի վավերացում։

Դիտվել է՝ 1516

Մեկնաբանություններ